Դեռ կհանդիպենք. Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից

Հրապարակող՝

gevorg

Ամենադիտվածներ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից։

«Դեռ կհանդիպենք…Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում…Ես ժողովրդին խաբել չեմ կարող…Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս… Աստված Հայ ժողովրդին պահապան…Դեռ կհանդիպենք…»,-նշված է հայտարարության մեջ:

Ամենաթարմ