fbpx
Սպորտ

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Հունվարի 12-ից 23-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ կանանց առաջնությունում հաղթեց Մարիամ Մկրտչյանը։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից՝ տղամարդկանց առաջնություն չեմպիոն հռչակվեց Մանուել Պետրոսյանը։

Նա 11 տուրերում վաստակեց 8 միավոր ու միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը՝ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

Երկրորդ հորիզոնականը 7,5 միավորով զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ նույնքան միավորով ուղղակի լրացուցիչ ավելի վաղ ցուցանիշներով՝ Շանթ Սարգսյանը։

Նշենք, որ Մանուելին և Մարիամին հաղթանակների կապակցությամբ շնորհավորել է նաև FIDE-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ