Արայիկ Հարությունյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Հրապարակող՝

Արայիկ Հարությունյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ