fbpx
Քաղաքականություն

Փետրվարի 1-ին կկայանա Մերկել-Փաշինյան հանդիպումը

Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ», – ասել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, ում խոսքերն է մեջբերել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։

Նա նշել է, որ իրենք հետաքրքրությամբ և ուրախությամբ են սպասում այս այցին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ