«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Նոր մեքենաների ներմուծելիս ԱԱՀ-ն հանելու մասով.
1. Փաստորեն, հունվարի 1-ից ԵԱՏՄ ընդհանուր (բաշխվող) բյուջեին քաղաքացիները պետք է ավելի շատ մուծեն (մաքսատուրքի տեսքով), բայց դա կկոմպենսացվի Հայաստանի բյուջե մուտքագրվող հարկերի (ԱԱՀ-ի) նվազեցմամբ:
2. Սա որևէ կերպ չի թեթևացնի այն մարդկանց կայնքը, ովքեր պարտքով-վարկով հազիվ մի 3-5 հազար դոլար են հավաքում՝ մի հին մեքենա առնելու համար: Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն:
3. Պետությունը պետք է լինի կանխատեսելի քաղաքացիների ու բիզնեսի համար: Չի կարելի մի տարով հարկային ռեժիմ սահմանել ու ասել, թե բա «մի տարուց տենանք»:
4. Էլեկտրական շարժիչով մեքենաները այլևս չեն ունենա հարկման ռեժիմի առավելություն, ինչը չեզոքացնում է էլեկտրամեքենաներ գնելու՝ կառավարության կողմից նախկինում (ԱԱՀ-ից ազատման տեսքով) ստեղծված լրացուցիչ մոտիվացիան»:
https://www.facebook.com/danioanis/posts/10218769302040707