fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված հայազգի Կարեն Ղազարյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողներին:

«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ, ինչո՞ւ. դուք գիտեք, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ ասելով, որ Արցախում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանի կողմում կա երեք հայ, առաջարկել են բոլորին բոլորի հետ փոխանակենք», – մինչ այդ Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ թվում է, թե պարզ իրավիճակ է, սակայն, նրա խոսքով, իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։

«Որովեհտև Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, քանի որ Արցախի Հանրապետության երկու քաղաքացի են սպանել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ այդ սպանված քաղաքացինեի ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին հանձնեն Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե երկու գերիներին հանձնեն Ադրբեջանին, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու։

«Մենք ուզո՞ւմ եք այդպիսի բան», – հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդն ասաց, թե իրենք շարունակում են Կարեն Ղազարյանի թեմայով խոսել Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն վերջիններս հրաժարվում են Ղազարյանին վերադարձնել։

«Ասում են՝ բոլորը բոլորի հետ, և որ դուք ձեր ձեռքում պարզել եք պաստառներ՝ «Վերադարձրեք մեր Կարենին», Կարենը նաև մերն է, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Կարենը այս հարթակներում կանգնածներինը չէ», – ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրեն, որ հարցը կարողանան լուծել։

«Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադաձնել, մենք այս հարցը ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ