fbpx
Սպորտ

Պիկեն մեկնաբանել է Ռեալի երկրպագուներին ուղղված ժեստը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:0) ժամանակ մադրիդյան ակումբի երկրպագուներին ցույց տված ժեստը:

Հիշեցնենք, որ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսից հետո հանդերձարան գնալիս Պիկեն «բերանը փակող» ժեստ է ցույց տվել:

«Ես սիրում եմ, երբ մարզադաշտում թեժ է, երբ մթնոլորտը լարված է, դրա համար էլ ավելի թեժացրի իրավիճակը: Տեսակրկնություններից երևում է, որ Մեսսիի նկատմամբ անընդհատ ագրեսիա կար, բայց բողոքում են «Ռեալի» երկրպագուները: Ես այդ ժեստը ցույց եմ տվել, որովհետև նրանք անընդհատ բողոքում են, իսկ հետո մրցավարները սուլում են «Ռեալի» օգտին:

Միևնույն ժամանակ, ես լավ հարաբերություններ ունեմ «Ռեալի» շատ ֆուտբոլիստների հետ: Պարզապես ամեն ինչ փոխվում է, երբ պաշտպանում ես քո ակումբի գույները: Այժմ մեր ակումբների միջև փոխադարձ հարգանք կա: Նախկինում այս տեսանկյունից ամեն ինչ շատ ավելի վատ էր»,- Պիկեի խոսքերը մեջբերել է Marca-ն:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ