ՀՀ ՊՆ-ը հայտարարությունը է տարածել, որ Oգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
- ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է անվճար սնվող զինծառայողների խմբերի ցանկը
- ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները դադարեցնելու համար
«Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: