ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 23-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։
«Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն, հայտնաբերել ու դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։