fbpx
Հասարակություն

«Պոբեդա» ընկերության հետ կապված խնդիրը լուծված է. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

«Պոբեդա» ընկերության կողմից ավիափոխադրումների դադարեցման հետ կապված խնդիրը լուծված է:

«Ավիաընկերության հայաստանյան գրասենյակում հայտնեցին, որ խնդիրն արդեն լուծված է: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր կողմից հետաքննություն է անցկացնում: Դրա ավարտից հետո հանդիպումներ կանցկացվեն ավիաընկերության, օդանավակայանի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ», – այս մասին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Նշենք, որ ըստ ՏԱՍՍ-ի, «Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը կդադարեցնի թռիչքները դեպի Գյումրի՝ ձմռան սեզոնին ընդառաջ: Նշվում է, որ պատճառը Գյումրիում վառելիքի թերլիցքավորումն է։

«Ցավոք սրտի, Գյումրիի օդանավակայանում վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերի է լցնում։ Ընկերությունը մեկ անգամ չէ, որ դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը լուծելու պահանջով։ Սակայն բավարար քայլեր չեն ձեռնարկվել, և այդ ընկերությունը շարունակում է իր պրակտիկան։ Մինչև ամառային սեզոնի վերջ ավիաընկերությունը կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները, սակայն ձմեռային սեզոնին ընդառաջ այդ ուղղությամբ տոմսերի վաճառքը կդադարեցվի»,-ասել է աղբյուրը։

Ինչպես տեղեկացրել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ տոմսերի վաճառքը դադարեցված է։ Այս պահին լոուքոսթերը շաբաթական իրականացնում է տասը չվերթ՝ Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, ձմռանը նախատեսվում էր 7 չվերթ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ