«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսպանիա:
Հաղորդվում է, որ Պոչետինոն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», որտեղ դեռ շարունակում է աշխատել Սանտիագո Սոլարին:
«Իմ հարաբերություններն Իսպանիայի հետ միշտ էլ հրաշալի կմնան: Կցանկանայի վերադառնալ Իսպանիա:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ես դրան դրական եմ նայում: Դա նշանակում է, որ «Ռեալում» ինչ-որ բան են նկատել:
Քեյնը «Ռեալո՞ւմ»: Չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին, քանի որ «Տոտենհեմի» նախագահը կդժգոհի: Չնայած, հնարավոր է, որ նա այս հարցին նորմալ վերաբերի:
Հարին ինձ համար որդու պես է: Նա հայտնի է դարձել «Տոտենհեմում», դարձել է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում RTVE-ն:
Հաղորդում է armsport.am-ը։