Պոչետինոն խոսել է առաջիկա մրցաշրջանում ունեցած սպասելիքների մասին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է այն մասին, թե ինչ սպասելիքներ ունեն առաջիկա մրցաշրջանում։

«Կարծում եմ՝ այստեղ գտնվելուս 6-րդ մրցաշրջանում ինձ անհրաժեշտ է տիտղոս նվաճել: Դա կարող է լինել Անգլիայի գավաթ կամ լիգայի գավաթ, Պրեմիեր լիգա կա Չեմպիոնների լիգա: Իհարկե, չեմ ցանկանում ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա:

Անձամբ ինձ համար մրցաշրջանի հաջող լինելը չի կայանա առաջին քառյակում տեղ զբաղեցնելով: Չնայած ակումբում դա կարող են հաջողություն համարել, սակայն ինձ համար հաջող մրցաշրջան կլինի այն դեպքում, եթե տիտղոս նվաճենք»,- ասել է մարզիչը։ Նրա խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ամենաթարմ