Պոլ Պոգբան գովաբանել է Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ես գիտեմ խաղացողների, ովքեր պրոֆեսիոնալ են, շուտ են հայտնվում, վերականգնվում են և նման բաներ: Բայց կա մեկը, ով դա անում է ամեն օր ու կանգ չի առնում։ Սա Կրիշտիանուն է։
Նա հաղթող է։ Ռոնալդուն երբեք չի գոհանում, նա միշտ ավելին է ուզում։ Նրա կարգախոսն է՝ «Ես կարող եմ ավելին անել: ես ավելին կանեմ»:
Նա մեծ մոտիվացիա ունի։ Ամեն օր նոր ռեկորդ է, նոր մարտահրավեր, մարտահրավեր ինքդ քեզ համար: Ահա թե ինչ եմ նկատել նրա կողքին անցկացրած մեկ տարվա ընթացքում։
Նա ասում է. «Ես պետք է ինքս ինձնից լավը լինեմ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը, ով այժմ ներկայացնում է «Յուվենտուսը»։