Պոլսի հայոց պատրիարքարանի բակում կբացվի Կոմիտասի հուշարձանը

Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Այս մասին տեղեկանում են պատրիարքարանի Facebook-ի էջից: Էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին:

Հաղորդվում է, որ հուշաձանն իրականություն է դարձել տաղանդավոր քանդակագործ Էրոլ Սարաֆեանի անշահախնդիր աշխատանքի ու Սարգիս Գյուլեքեչի բարերարության:

Հայտարարության մեջ պատրիարքարանը համայնքային ու թաղային մարմիններին ու մշակութասեր հասարակությանը հրավիրում է մասնակցելու այս միջոցառմանը:

Ամենաթարմ