Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որտեղ շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։ Նամակում նշվում է, որ նման պահերը նպաստում են երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանը։ Պապը նաև հույս է հայտնել, որ Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագայում էլ կունենան հանդիպումներ։
Նամակում Հռոմի պապը ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր են միջեկեղեցական հարաբերությունների զարգացման համար։ Նա նաև վստահեցրել է, որ միշտ կհիշի Պոլսի հայոց պատրիարքին իր աղոթքներում և խնդրել, որ վերջինս նույնպես իրեն հիշի։

