Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է իրականացրել՝ ժամանելով Թուրքիա։ Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում, որտեղ նա այցելել է Աթաթուրքի դամբարան։ Այցի առաջին օրվա ընթացքում Լևոն 14-րդը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով ներկա է եղել պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը։
Այցի շրջանակում Հռոմի պապը կմեկնի նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի նաև Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։ Բացի այդ, Լևոն 14-րդը կմասնակցի Իզնիկում Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը։ Նոյեմբերի 30-ին պապը կմեկնի Լիբանան՝ հանդիպելու կրոնական առաջնորդների հետ և պատարագ մատուցելու Բեյրութի ափամերձ հատվածում՝ 2020 թվականի պայթյունի զոհերի հիշատակին։

