Բաքուն փորձում է մեղադրել խաղաղապահներին

Ամենադիտվածներ

Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ էկոնոմիկայի, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունների, պետական ծառայության և AzerGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։

«Նիստին ևս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն, պետք է իրականացվի «Գիզիլբուլագ» ոսկու հանքավայրերի և «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրի ստուգում, պետք է լուծվեն մոնիթորինգի և գույքագրման հետ կապված համապատասխան աշխատանքների կազմակերպման հարցերը։ Հերթական անգամ մոնիթորինգային խմբի համար հանքավայրերի ստուգման նպատակով անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել և խմբի առջև դրված խնդիրները չեն իրականացվել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի սադրիչ պահանջները բավարարված չեն։

Ամենաթարմ