Պետրո Պորոշենկոն չի բացառել, որ կարող է մասնակցել Ուկրաինայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ մասին Պետրո Պորոշենկոն ասել է երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ընթացքում:
Հանրահավաքի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել, որպեսզի նրան հայտնեին իրենց երախտագիտությունը՝ անցած հինգ տարիներին իրականացրած քայլերի համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Պետրո Պորոշենկոն ստացել է քվեների մոտ 25 տոկոսը՝ դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկուն: