Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հրաժարվել է պետական պահպանությունից և ընտանիքի հետ մեկնել Ստամբուլ: Այս մասին հաղորդում է Украинская правда-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Հաղորդվում է, որ ընտանիքը բաժանվել է և Թուրքիա է հասել տարբեր օրերի:
Պարբերականը նշում է նաև, որ Պորոշենկոն հրաժարվել է պետական պահպանությունից՝ համապատասխան հայտարարություն գրելով:
Նախկին նախագահը, հավանաբար, մեկնել է Թուրքիա՝ հանգստի: