Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա։ Նրա ինքնաթիռը չորեքշաբթի գիշերը վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում: Այս մասին գրում է strana.ua-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորոշենկոն հրաժարվել է պետական պահակախմբից և ընտանիքի հետ միասին Ուկրաինայից Թուրքիա մեկնել:

«Պետրո Պորոշենկոն այսօր գիշեր արձակուրդից վերադարձել է Կիև: Նրա ինքնաթիռը օգոստոսի 6-ին՝ Կիևի ժամանակով 20.35-ին, դուրս է եկել Դուբայի Ռաս էլ Հայմա օդանավակայանից և 02:30-ին վայրէջք կատարել Ժուլյանի օդանավակայանում»,-նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը հայտնել էր, որ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն գործ է հարուցել Պորոշենկոյի դեմ 2018-ին կեղծ փաստաթղթերով Մալդիվներ հանգստի մեկնելու համար: Այնուհետև հետաքննությունների պետական բյուրոն հաստատել էր, որ կհետաքննի Պորոշենկոյի կողմից կեղծ փաստաթղթերով սահմանը ենթադրաբար ապօրինի հատելու մասին գործը:

Ամենաթարմ