Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնել է բանավեճի մասնակցել նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն այլ ժամի:
Պորոշենկոյի նախընտրական շտաբի խոսնակն առաջարկել է «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին՝ ժամը 16:00-18:00-ի սահմաններում, այնուհետև գնալ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ բանավեճ է նախատեսված ժամը 20:00-ին:
Համաձայն ԿԸՀ-ի պահանջի՝ թեկնածուները պետք է գան Հանրային հեռուստաընկերություն ժամը 19:30-ին և վիճակահանության միջոցով որոշեն իրենց ելույթների հաջորդականությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակից, դերասան Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճը երեկ չէր կայացել վերջինիս բացակայության պատճառով: Պորոշենկոն իր մրցակցին կոչ է արել չվախենալ բանավեճերից և նրան հրավիրել է առաջիկա օրերին տարբեր հեռուստաալիքների եթերներում նախատեսված հանդիպումներին:
Զելենսկու շտաբը պնդում է, որ բանավեճը նշանակված էր ապրիլի 19-ին: