fbpx
Մշակույթ

Հարի Փոթերի մասին գրքի ջրաներկ բնօրինակ նկարազարդումն աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,9 միլիոն դոլարով

Ինքնատիպ ջրաներկով նկարազարդումը՝ պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին ստեղծագործությունների շարքից դարձել է երբևէ վաճառված ամենաթանկ իրը, հայտնել է BBC-ն։

ԱՄՆ-ում Sotheby’s-ի աճուրդում այն ​​վաճառվել է 1,9 միլիոն դոլարով։ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիսիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության նկարազարդումները վաճառվել են ակնկալվող գնից երեք անգամ ավելի թանկ գնով: Առաջին նման նկարազարդումն աճուրդում վաճառվել է 2001 թվականին, մինչ մատենաշարի ավարտը, 85 հազար 750 ֆունտ ստեռլինգով (մոտ 108 հազար դոլար ընթացիկ փոխարժեքով):

Ըստ Sotheby’s-ի հայտարարության՝ ակնկալվում էր, որ նկարը կվաճառվի 400 հազարից մինչև 600 հազար դոլարով, ինչը ամենաբարձր գնահատականն է Հարրի Փոթերին առնչվող ստեղծագործության համար:

Այս չորեքշաբթի անցկացված քառակողմ սակարկությունն ավարտվել է գրեթե 10 րոպեում։ Գնորդի անունը չի հրապարակվել։ Նկարազարդման հեղինակ նկարիչ Թոմաս Թեյլորը 1997 թվականին ընդամենը 23 տարեկան էր, երբ ստեղծեց Հոգվարթս ճեպընթաց դիմաց կանգնած Հարի Փոթերի խորհրդանշական կերպարը, գնացք, որը ակնոցավոր երիտասարդ հրաշագործին պիտի հասցներ կախարդական աշխարհ:

Կտավն արված էր խտացված ջրաներկի երանգներով և սև մատիտով։

Ուելսում մեծացած Թեյլորն Հարի Փոթերի բնօրինակ գրքի ձեռագիրն առաջիններից մեկն էր, կարդացողն էր, գրքի, որը վաճառվեց միլիոնավոր օրինակներով և ստեղծեց ֆիլմեր ու թեմատիկ զբոսայգիներ ներառող շահավետ ֆրանշիզ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ