«Բարսելոնան» պաշտոնապես փոխել է մարզադաշտի անունը՝ ելնելով Spotify-ի հետ պայմանագրի պայմաններից։
Մարզադաշտը կկոչվի «Spotify Կամպ Նոու»։
Մարզադաշտի ճակատային հատվածում նոր անվան հետ պատկերված են տղամարդկանց և կանանց թիմերի ֆուտբոլիստները՝ Պեդրին, Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Անսու Ֆատին, Մարիա Լեոնը, Ալեքսիա Պուտելյասը և Այթանա Բոնմատին։