Փոխհրաձգություն է տեղի ունեցելՂ րղզստանի և Տաջիկստանի սահմանին:
Այս մասի տեղեկացնում են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:
Առավոտյան Բատկենի շրջանում, Տաջիկստանի սահմանային զորքերի Կեխ դիրքի կողմից կրակոց է եղել ղրղզական Բուլակ-Բաշի դիրքի ուղղությամբ: Ի պատասխան՝ կրակ է բացվել:
Կողմերի միջև հեռախոսազրույց է եղել, որից հետո դեպքի վայր են մեկնել կողմերի սահմանային ջոկատների պետերը: Սակայն տեղի ժամանակով 7.50-ին տաջկական կողմը կրկին փոխհրաձգություն է սկսել՝ նռնականետերի և ականանետերի կիրառմամբ: Ժամը 8.10-ին փոխհրաձգությունը դադարել է:
Այժմ Բիշքեկի և Դուշանբեի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում՝ միջադեպի պատճառները պարզելու և իրադրության էսկալացիա թույլ չտալու համար:
Երկու երկրների միջև սահմանային միջադեպեր հաճախ են տեղի ունենում չսահմանազատված հատվածների պատճառով:
