fbpx
Իրավական

Դատարանը վերանայեց իր որոշումը. ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը դռնբաց է քննվում

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը շարունակում է նախկին փոխոստիկանապետ, քրեական գործով տուժող Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք` այն կիսատ էր մնացել, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները պարբերաբար խախտում էին նիստի կարգուկանոնը, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստերն այսուհետ անցկացնել դռնակ, արգելել աջակիցների մուտքը դահլիճ` բացառությամբ ԶԼՄ-ների: Աջակիցները հրաժարվում էին հեռանալ դատարանի դահլիճից:

Այսօր պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց վերանայել դատարանի նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը: Պաշտպան Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատարանն արդարադատության մարմին է և գոռում-գոչյունների ու վանկարկելու տեղ չէ: Այդուհանդերձ, պետական մեղադրողը չառարկեց որոշումը վերանայելու պաշտպանի միջնորդության դեմ: Դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերի, անցած ամիսների ընթացքում դատարանը բազմիցս հորդորել է ամբաստանյալների աջակիցներին չխանգարել դատարան նիստերը:

«Դահլիճում ներկա անձինք դատական նիստերը փորձում են վերածել ինչ-որ անհասկանալի երևույթի, նախորդ անգամ էլ նախազգուշացվել է բազմիցս, դատարանը նման որոշում կայացրել է հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով»,- ասաց դատավոր Մակյանը` ևս մեկ անգամ հնարավորություն տալով նրանց ներկա գտնվել դատական նիստերին և բավարարելով պաշտպանի միջնորդությունը:

Դատավորը հիշեցրեց, որ կաշկանդված չէ կրկին վերանայել իր որոշումը, եթե աջակիցները նորից խախտեն նիստի կարգուկանոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ