fbpx
Հասարակություն

Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցների համար անցկացվում է առաջին հարցախույզը

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագիրն արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության առաջարկով փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների շրջանում հետազոտություն է իրականացվում՝ ավելի խորը պատկերացում ունենալու համար անձնակազմի շարժիչ ուժերի և խթանող գործոնների մասին:

«Ծրագիրը մեթոդական աջակցություն և ուղեցույց է տրամադրել Փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների հետազոտության իրականացման համար: Հետազոտությունը իրականացվում է ԱԻՆ մարդկային ռեսուրսների վարչության կողմից՝ Թվինինգ ծրագրի բաղադրիչ 3-ի ղեկավար տիկին Անաստասիա Էզերեցի մեթոդական ցուցումով և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տեխնիկական աջակցությամբ:

Հայաստանի փրկարար ծառայության բոլոր աշխատակիցները (ավելի քան 3300 աշխատակից) հրավիրվում են մասնակցելու այս հարցմանը, քանի որ յուրաքանչյուր անհատի կարծիքը կարևոր է:

Ուսումնասիրությունը նպատակ ունի պարզելու, թե որքա՞ն է անձնակազմի բավարարվածության մակարդակը ՀՓԾ-ում աշխատանքային պայմաններից և աշխատանքային այլ գործոններից, ինչպես նաև պարզել փրկարար ծառայության անձնակազմի մոտիվացնող և ապամոտիվացնող գործոնները: Արդյունքների հավաքագրումը լիովին գաղտնի է կատարվելու և օգտագործվելու է ՓԾ-ում աշխատանքային իրավիճակի բարելավման, անձնակազմի մոտիվացիայի բարձրացման և ՀՓԾ-ի՝ որպես գործատուի գրավչության բարձրացման միջոցառումների մշակման համար:

Հարկ է նշել, որ նման հետազոտությունը առաջինն է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության պատմության մեջ: ԱԻՆ աշխատակիցների ակտիվ մասնակցությունը հարցմանը կապահովի այն հստակ պատկերը, որը հնարավորություն կտա Թվինինգի աշխատանքային խմբին և ԱԻՆ ղեկավարությանը առաջարկել համապատասխան փոփոխություններ՝ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ