Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա

Հունվարի 31-ի, ժամը 10։00-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ լինելու հետևանքով կուտակվել է մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ամենագնացը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Ամենաթարմ