Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
- ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր կան
- ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 798 դեպք, որից 331-ը՝ արտակարգ
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պարզվել է՝ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:
Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել են Ենոքավան գյուղ:

