Մայիսի 5-ին, ժամը 03:25-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ (մոտ 40 սմ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Մոլդովական 54/5 շենքին հարակից տարածքում արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Փ.):
***
Մայիսի 4-ին, ժամը 20:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Բ.):
***
Մայիսի 4-ին, ժամը 20։12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի սարերում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota 4runner» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ. և 4 ուղևոր՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։