Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը

Հուլիսի 24-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ.Բ.) գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ