Հունիսի 10-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Մ.-ին (ծնված 1956 թ.) և Օ. Ա.-ին (ծնված 1990 թ.):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

