«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրել է՝ Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից:
«Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Շնորհակալություն մեր թիմին՝ բժշկական հերթական հաջողության ու այսքան ջերմության համար»,- գրել է Դերձյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ երկու տարեկան աղջիկը, որ Դեբեդ գետում հայտնվելուց հետո հրաշքով ողջ էր մնացել, արդեն ամբողջությամբ առողջացել է: