fbpx
Առողջապահություն

Տասնյակ հայ երեխաների փրկած պրոֆեսորը պարգևատրվել է քաղաքապետի կողմից

Վիրաբույժ Ալեքսանդր Ռազումովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Facebook-յան գրառումից։

«Տասնյակ հայ երեխաների փրկության, ինչպես նաև բժշկական մեծ ավանդի համար Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, Ռուսաստանի Ն. Պիրոգովի անվան բժշկական համալսարանի մանկական կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ռազումովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հետ միասին մեկ օրում պրոֆեսորը երեք բացառիկ վիրահատություն է կատարել», – ասված է Սիմոնյանի գրառումում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ