Գլխավոր դատախազությունը հրաժարվել է տրամադրել որևէ տեղեկատվություն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի վերաբերյալ՝ նշելով, որ նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» լրատվականը։
«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե ՀՀ քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող ինչ քրեական վարույթներ կան նախաձեռնված և ինչ կարգավիճակ ունի նա։ Սակայն դատախազությունը հրաժարվել է պատասխանել այս հարցերին՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը։

