ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Ակցիայի նպատակն էր միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վրա։

Երիտասարդները իրենց ելույթներում ընդգծել են, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ արձագանքի այս խնդրին՝ ապահովելով գերիների վերադարձն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին գործնական քայլեր ձեռնարկել այս հարցում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ինչը հատկապես կարևոր է նման խնդիրների բարձրաձայնման համար։

Հրապարակող՝

Ամենաթարմ