ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կազմակերպվել է 37-ամյա Ալեքս Փրեթիի սպանությունից հետո: Ցուցարարները բողոք են հայտնել ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են այս ողբերգական դեպքին: Ալեքս Փրեթին, ով բուժակ էր, հունվարի 24-ին գնդակահարել էին ICE գործակալները, որոնք տեղակայվել էին Մինեապոլիսում նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արդարադատություն Ալեքս Փրեթիի և գրեթե 3 շաբաթ առաջ սպանված Ռենե Գուդի համար: Նրանք հայտարարում են, որ չեն դադարի բողոքել միգրացիոն ոստիկանության դեմ, մինչև նրանք չհեռանան քաղաքից: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պնդում է, որ գործակալները կրակել են ինքնապաշտպանության նպատակով, սակայն վկայությունները հակասում են այս պնդմանը: Թրամփը, իր հերթին, քննադատել է տեղական իշխանություններին և կոչ արել համագործակցել, այլ ոչ թե բորբոքել իրավիճակը:

