fbpx
Հասարակություն

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցողների կարիքների գնահատումը կսկսվի փետրվարի 3-ից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։

Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։

Բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզի կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման գործընթաց՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։
Քաղաքացու կարիքների գնահատման գործընթացը նախարարության առաջնահերթություններից է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ