Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է ՊՍԺ-ի կանանց թիմի ֆուտբոլիստ Ամինատա Դիալոյին:
Դիալոյին կասկածում են թիմակից Հեյրու Համրաուիի վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեջ:
Նոյեմբերի 4-ին ՊՍԺ-ի կազմակերպած երեկույթից հետո Համրաուին դաժան հարձակման էր ենթարկվել: 2 տղամարդ նրան դուրս էին հանել մեքենայից և երկաթե ձողով հարվածներ էին հասցրել: Դիալոն ու ևս մեկ թիմակից ներկա են եղել այդ տեսարանին: Ֆուտբոլիստին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ կարեր էին դրել ձեռքերին ու ոտքերին:
Միջադեպի արդյունքում Համրաուին բաց էր թողել Չեմպիոնների լիգայում` Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը, իսկ նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել հենց Ամինատա Դիալոն: