ՊՍԺ-ն Մեսսիի՝ ավելի քան 1 մլն անվանական մարզաշապիկ է վաճառել

Լիոնել Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո փարիզյան ակումբի՝ մարզաշապիկների վաճառքից ստացված եկամուտն զգալիորեն աճել է:

Ակումբի տնօրեն Մարկ Արմստրոնգի խոսքով՝ մարզաշապիկների վաճառքն աճել է 30-40 տոկոսով, վաճառվել է Լիոնել Մեսիի՝ ավելի քան 1 միլիոն անվանական մարզաշապիկ:

«Մեսին հիանալի առավելություն է: Առևտրային տեսանկյունից բարդ է իրական գնահատական տալ նրա ազդեցության վերաբերյալ: Կարծում եմ՝ անցած տարի մենք ավելի շատ մարզաշապիկ ենք վաճառել, քան ցանկացած ակումբ, իսկ այս տարի ցուցանիշներն ավելի լավն են:

Այո՛, պահանջարկը մեծ է: Եթե մենք կարողանանք ավելի շատ մարզաշապիկներ թողարկել, ավելի շատ կվաճառենք»,- Goal-ը մեջբերում է Արմստրոնգի խոսքը:

Ամենաթարմ