Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստումը բաց արարողություն լինի ԶԼՄ-ների համար:
Նա ասել է, որ չի ցանկանում «կապիկություն անել»:
«Մենք, ինչ է, պետք է կապիկություն անե՞նք, անպայման պետք է այնպես անենք, ինչպես ուրիշնե՞րը»,- ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Երևի թե ոչ, չէ՞ որ եթե ինչ-որ մեկն ուզենա ինչ-որ բան կեղծել այդ մակարդակով՝ հիմարեցնել ինչ-որ մեկին, դա բարդ չի լինի անել: Կարելի է ցույց տալ այդ ներարկումը, իսկ իրականում ֆիզլուծույթ ներարկել, կամ ինչ պատահի՝ կեֆիր կամ ինչ-որ նարնջի հյութ: Կատակում եմ, իհարկե, դե ասենք պարզապես վիտամիններ: Բայց դա լուրջ չէ, իմ կարծիքով»,- հավելել է Պուտինը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

