ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը։
Նախագահները նաև քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկու երկրներում։ Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են, որ Բելառուսի քաղաքացիները կամավորական մասնակցություն կունենան ռուսական պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլին։
Բացի դրանից՝ Բելառուսի Հանրապետությունը կլինի առաջին երկիրը, որը Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք կբերի։

