Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը։
«Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որոնք վերջին շրջանում նպատակայնորեն սրում են իրավիճակը շփման գծում»։
Զրույցի ընթացքում երկու ղեկավարները ընդգծել են, որ Կիևի իշխանությունները պետք է իրականացնեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` առաջին հերթին Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու և Դոնբասի հատուկ կարգավիճակն օրինականացնելու վերաբերյալ․ «Հակամարտության կողմերին կոչ է արվում զսպել և ակտիվացնել բանակցային գործընթացը՝ որպես կարգավորման անվիճելի հիմք 2015 թվականի Մինսկի միջոցառումների փաթեթն ամբողջությամբ իրականացնելու համար»։
Այս մասին տեղեկանում ենք russian.rt.com-ից։
