Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 1-ին և կտևի ավելի քան երկու ժամ: Այս մասին РИА Новости-ն հայտնել է պատվիրակություններից մեկի մի աղբյուրը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները կհանդիպեն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի ունենալու նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը: