Չնայած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հավաստիացումներին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին մասնակցելու նպատակով ժամանելու է Հայաստան, ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ իրենք այդ այցի հետ կապված որևէ կոնկրետ տեղեկատվություն չունեն:
Ըստ «Ժամանակ» օրաթերթի աղբյուրի՝ դեսպանատունը տեղեկացված է այնքան, որքան հանրությունը: Դեսպանատունը այցի նախապատրաստման հետ կապված առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

