fbpx
Աշխարհ

Ըստ հարցումների` Պուտինի վարկանիշը նվազել է

Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (ВЦИОМ) տվյալների համաձայն` վերջին տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 45 տոկոսից նվազել է` հասնելով 25 տոկոսի: ՌԴ քաղաքացիների միայն մեկ երրորդը կամ հարցվածների 31,7 տոկոսն է վստահում նրան կարևոր պետական հարցերի լուծման համար:

Այդ ցուցանիշը նվազագույնն է` սկսած 2006 թվականից, երբ կենտրոնն սկսեց իր կայքում հրապարակել հարցումների արդյունքները: 2015 թվականի մարտին, երբ Պուտինին վստահության վարկանիշը հասել էր 65 տոկոսի, Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեոդորովն ասել էր, որ ամենացածր վարկանիշը` 45 տոկոս, եղել է 2005 թվականին մարտին:

Միևնույն ժամանակ, Պուտինին անվստահություն հայտնելու մասին հարցին դրական է պատասխանել հարցվածների 6.6 տոկոսը: Այդ ցուցանիշը 2018թ. մայիսին հավասար է եղել 2,3 տոկոսի և որոշ տատանումներով աստիճանաբար աճել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ