fbpx
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը կրկին կհանդիպեն

Այսօր՝ ապրիլի 8-ին, Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հանդիպումը: Երկու նախագահները կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակն այնտեղից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, մասնավորապես «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը:

Քննարկման կարևոր հարցերից մեկն էլ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է: Երկու երկրների միջև կնքված այս գործարքը մեծ քննադատության է արժանացրել Վաշինգտոնում:

Օրեր առաջ ԱՄՆ-ն սպառնացել էր, որ կդադարեցնի F-35 կործանիչների մասերի մատակարարումը Թուրքիային, եթե Անկարան չհրաժարվի C-400 ձեռք բերելու մտադրությունից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ