ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 57-րդ տարեդարձը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»:
Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նաև հույս է հայտնել կառուցողական երկխոսության ու համատեղ սերտ աշխատանքի շարունակման հարցում: