Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են ապրիլին կայանալիք երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էրդողանին 65-ամյակի առթիվ` նշելով նրա ունեցած մեծ անձնական ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում: