Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Դոնալդ Թրամփը քննարկել են Սիրիայի և զինաթափման հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը փոխանցում է TACC-ը:
«Առաջնորդները խոսել են միջազգային գործերի մասին, շոշափվել է նաև Սիրիայի հարցը, Իդլիբի իրադրությունը, այդ ենթատեքստում խոսել են Թուրքիայի մասին, խոսել են նաևՉինաստանի մասին, և բավականին հանգամանալից խոսել են զինաթափման հարցերի, ռազմավարական կայունության հարցերի մասին»,- զրույցի թեմաներն է թվարկել Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նախագահները «պայմանավորվել են, որ համապատասխան գերատեսչությունների գծով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը քննարկումը կշարունակեն արդեն առավել կոնկրետ հունով»: