Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայի հակամարտությունում, ապա վտանգ կա, որ նա կրկին «ուժ կկիրառի»։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այս կրիտիկական պահին Ուկրաինային ավելի շատ ֆինանսավորում է անհրաժեշտ։ Որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, իրական ռիսկ կա, որ նա նորից ուժ կկիրառի»,- ասել է Ստոլտենբերգը։